20:22  ,  3 փետրվարի, 2017

Հայաստանի հավաքականի խաղացողը տեղափոխվեց բելառուսական «Ստոլիցա» (ֆոտո)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանը կարիերան կշարունակի Բելառուսի «Ստոլիցա» թիմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

23-ամյա խաղացողի նախորդ թիմը «Դինամո-ԲՆՏՈւ»-ն էր, որի հետ նա Բելառուսի առաջնությունում անցկացրել է 39 հանդիպում, խփել է 15 գոլ։

«Մրցակցությունից չեմ վախենում։ Բայց այս պահին թիմակիցներիս խաղամակարդակն ավելի բարձր է եւ պետք է շատ աշխատեմ, որպեսզի հայտնվեմ հիմնական կազմում։

Կարծում եմ՝ «Ստոլիցայի» մակարդակն այժմ բավարար է Բելառուսի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու համար։ Կօգնեմ թիմին, ինչքան կարողանամ։ Եթե դուրս գամ խաղահրապարակ, ապա տրիբունայում շատ հայեր կլինեն»,- Սարգիս Մարգարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Սարգիս Մարգարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Լատվիայում անցկացված Եվրոպայի առաջնության նախնական խմբային փուլին։ Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը գրավեց երկրորդ տեղը եւ դուրս մնաց պայքարից։ Մարգարյանը երեք խաղում խփեց մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում