15:47  ,  2 փետրվարի, 2017

Երկրպագուների նետած սառույցով դույլը «նոկաուտի» է ենթարկել հաղթանակ տարած բռնցքամարտիկին

Մոնրեալում կայացած բռնցքամարտի երեկոն ավարտվել է սկանդալով:

Կանադացի բռնցքամարտիկ Բրենդոն Կուկը Մոնրեալում հաղթել է տեղացի Ստիվեն Բատլերին: Մինչ Կուկը տոնում էր հաղթանակը, երկրպագուները ռինգ են նետել սառույցով լի դույլ, որը դիպել է մարզիկի գլխին: Դրանից հետո սկսվել է զանգվածային բախում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում