12:12  ,  2 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» հայտավորել է Յայա Տուրեին, Գյունդոգանը դուրս է մնացել

«Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: Տուրեից բացի, անգլիական ակումբը հայտավորել է նաեւ նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոյին: Վնասվածքից վերականգնվող գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն էլ դուրս է մնացել թիմի հայտացուցակից, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը կմցրի «Մոնակոյի» հետ: Խաղերը տեղի կունենա փետրվարի 21-ին (Անգլիայում) եւ մարտի 15-ին (Մոնակոյում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս