23:40  ,  1 փետրվարի, 2017

18-ամյա Արտյոմ Մանուկյանը՝ ռուսական МХЛ-ի ռեկորդակիր

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի երիտասարդական լիգայի (МХЛ) «Օմսկիե Յաստրեբի» թիմի 18-ամյա հարձակվող Արտյոմ Մանուկյանը սահմանել է լիգայի ռեկորդ: Նա 50 խաղում հավաքել է 94 միավոր (38 գոլ + 56 գոլային փոխանցում), հաղորդում է լիգայի պաշտոնական կայքը:

Նախկին ռեկորդը (92 միավոր) պատկանում էր երկու հոկեյիստների՝ Դմիտրի Միխայլովին եւ Ալեքսեյ Միտրոֆանովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում