20:12  ,  1 փետրվարի, 2017

Լեւոն Արոնյանը փոխարինել է Վլադիմիր Կրամնիկին

2017 թվականին կայանալիք Grand Chess Tour-ի մրցաշարերում Վլադիմիր Կրամնիկի փոխարեն հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, հաղորդում է chess.com-ը: Ռուսաստանցի գրոսմայստերը հրաժարվել է մասնակցությունից:

Grand Chess Tour-ի կմասնակցեն նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Յան Նեպոմնյաշչին:

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն 200 հազար դոլար է:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը այս տարի նաեւ ՖԻԴԵ-ի Գրան պրի շարքի 15 մասնակիցների թվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում