14:58  ,  31 հունվարի, 2017

Ձմեռային Ունիվերսիադա. Սերգեյ Միքայելյանը՝ բրոնզե մեդալակիր

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող Ուսանողական ձմեռային խաղերում:

Հետապնդման մրցումների 10 կմ ազատ ոճում Սոչի-2014 Օլիմպիական խաղերի մասնակից Միքայելյանը գրանցեց 27 րոպե 04.5 վարկյան արդյունք: Նա 52 վայրկանով հետ է մնացել ոսկե մեդալ նվաճած ռուս Դմիտրի Ռոստովցեւից:

Ունիվերսիադայի 10 կմ դասական ոճում Սերգեյ Միքայելյանը գրավել էր չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում