15:05  ,  30 հունվարի, 2017

20 շաբաթ անց Սերենա Ուիլյամսը գլխավորեց WTA-ն, Ֆեդերերը՝ 10-րդ ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հունվարի 30-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բիտանացի Էնդի Մարեյը, իսկ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը նախօրեին նվաճած 35-ամյա Ռոջեր Ֆեդերերը բարձրացել է 10-րդ տեղ: Australian Open-ի եզրափակիչում Ֆեդերերին պարտված Ռաֆայել Նադալը 6-րդն է:

20 շաբաթ անց կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորել է Սերենա Ուիլյամսը: Australian Open-ի 7-ակի չեմպիոն դառնալուց հետո 35-ամյա ամերիկուհին շրջանցել է գերմանացի Անժելիկ Կերբերին, որն այս տարի չկարողացավ պաշտպանել  Australian Open-ի հաղթողի տիտղոսը՝ պայքարը լքելով 1/8 եզրափակիչում:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը մնացել է 52-րդ տեղում է, իսկ վիրահատության պատճառով երկար ժամանակ բաց թողած Մարգարիտա Գասպարյանը նահանջել է 232-րդ տեղ:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 11 540
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 9825
3 (4). 
Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5695
4 (3). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4930
5 (5). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4830
6 (9). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 4385
7 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3560
8 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3505
9 (6). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) - 3445
10 (17). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 3260

52 (52). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 904

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 7780 միավոր
2 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 7115
3 (5). 
Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5270
4 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5073
5 (6). 
Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 4985
6 (3). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 4915
7 (7). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4720
8 (10). 
Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 3915
9 (8). Մեդիսոն Կիս (ԱՄՆ) - 3897
10 (9). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 3705

232 (132). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) - 217

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում