11:33  ,  30 հունվարի, 2017

Ռոնալդինյոյի ներկայությունը չի օգնել ՊՍԺ-ին (ֆոտո)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպել էին չեմպիոնության գլխավոր հավակնորդներ ՊՍԺ-ն ու «Մոնակոն», որոնք չեն պարզել հաղթողին՝ 1:1: Հանդիպման առաջին գոլը 81-րդ րոպեին խփել է ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը եւ 21 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը: Հյուրերին պարտությունից փրկել է պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան, որն աչքի է ընկել ավելացված ժամանակում:

Խաղի առաջին հարվածը կատարել է Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի նախկին հարձակվող Ռոնալդինյոն, որը եվրոպական կարիերան սկսել էր հենց փարիզյան ակումբի կազմում:

«Նիցան» տանը 3:1 հաշվով հաղթել է «Գենգամին» եւ, վաստակելով 49 միավոր, «Մոնակոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ՊՍԺ-ն 46 միավորով երրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 1:1

Էդինսոն Կավանի, 82 (11մ) – Բերնարդո Սիլվա, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով