21:48  ,  29 հունվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանի գոլը նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին՝ 4:0

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Ուիգանին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուիգան»՝ 4:0

Մարուան Ֆելաինի, 44, Կրիս Սմոլինգ, 57, Հենրիխ Մխիթարյան, 74, Բաստիան Շվայնշտայգեր, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում