21:37  ,  29 հունվարի, 2017

UEFA Futsal Euro. Հայաստանի թիմը վճռական խաղում պարտվեց եւ դուրս մնաց պայքարից

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը չկարողացավ նվաճել Եվրոպայի առաջնության հիմնական խմբային փուլի ուղեգիր: Երկու հաղթանակներից հետո Հայաստանի թիմը վճռական խաղում 1:4 հաշվով պարտություն կրեց C խմբի մրցաշարի կազմակերպիչ Լատվիայի հավաքականից եւ խմբում գրավեց երկրորդ տեղը՝ զրկվելով պայքարը շարունակելու հնարավորությունից: Խմբում առաջին տեղ գրավեց եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Լատվիայի թիմը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին խաղում 5:3 հաշվով հաղթել էր Գերմանիայի թիմին, երկրորդ խաղում 5:1 հաշվով պարտության էր մատնել էստոնացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում