17:34  ,  29 հունվարի, 2017

Նադալ. Ֆեդերերն ավելի արժանի էր այս տիտղոսին

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին պարտված իսպանացի Ռաֆայել Նադալը շնորհավորել է եւ արժանին մատուցել մրցակցին:

«Շնորհավորում եմ Ռոջերին: Զարմանալի է, թե ինչպես նա խաղաց այսօր: Ես պայքարեցի, ինչքան կարողացա, բայց Ռոջերն ինձնից ավելի էր արժանի այս տիտղոսին: Ես առաջին անգամ անցկացրեցի մեկ ամիս Ավստրալիայում: Մարզասերների աջակցությունն անկարագրելի էր: Երբեք չեմ մոռանա այս մթնոլորտը: Սա աշխարհի լավագույն մրցաշարերից մեկն է: Շնորհակալություն կազմակերպիչներին»,- ասել է Նադալը պարգեւատրության արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ Նադալը եզրափակիչում Ֆեդերերին պարտվել է 4:6, 6:3, 1:6, 6:3, 3:6 հաշվով:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում