14:28  ,  29 հունվարի, 2017

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի գեղասահորդների վերջնական արդյունքները

Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքում գրավել է 21-րդ տեղը՝ կարճ եւ ազատ ծրագրի հանրագումարում ստանալով 180.78 միավոր: Չեմպիոն է դարձել իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը՝ 294.84:

Պարային զույգերի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Թինա Գարաբեդյան – Սիմոնալ Սենեկալ զույգը 128.05 միավոր արդյունքով գրավել է 19-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի Գաբրիելա Պապադակիս - Գիյոմ Սիզերոն զույգը՝ 189.67:

Հիշեցնենք, որ կանանց մենասահքում Հայաստանը ներկայացրել է Անաստասիա Գալուստյանը եւ գրավել 12-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում