20:12  AMT,  28 հունվարի, 2017

Փարիզ. Մաքսիմ Մանուկյանը եւ Կարապետ Չալյանը՝ ոսկե մեդալակիրներ

Փարիզում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար:

Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) դարձան ոսկե մեդալակիր, իսկ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) արժանացավ բրոնզե մեդալի:

Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց լեհ Տադեուշ Միխալիկին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ գտնվեց ղազախ Ազամատ Կուստաբաեւից՝ 7:0: Եզրափակիչում Մաքսիմը 4:2 հաշվով պարտության մատնեց հունգարացի Էրիկ Սիլվասիին եւ գրավեց առաջին տեղը:

Կարապետ Չալյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից եւ, հաղթելով ֆինն Տերո Հալմեսմակիին (10:1), իտալացի Չիրո Ռուսոյին (4:0) ու հունգարացի Զոլթան Լեւային, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժեղ գտնվեց լեհ Արկադիուշ Կուլինիչից՝ 2:1

Ռաֆայել Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում 2:4 հաշվով պարտվեց հունգարացի Ռոբերտ Ֆրիտչին, որը դուրս եկավ եզրափակիչ: Ալեքսանյանը հնարավորություն ստացավ անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ եւ 10:4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մոհամեդ Զարոուրիին: 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց նաեւ Ֆրանսիան ներկայացնող Էվրիկ Նիկողոսյանը:

Փարիզի մրցաշարում հունվարի 29-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) եւ Կարեն Ասլանյանը (66 կգ):

Տեսանյութում՝ Մաքսիմ Մանուկյանի եզրափակիչ գոտեմարտը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...