22:20  ,  28 հունվարի, 2017

Ֆեդերերը պատմության երկրորդ թենիսիստն է, որը ստանում է 100 միլիոն դոլար պարգեւավճար

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը պատմության երկրորդ թենիսիստն է, որը 100 միլիոն դոլարից ավելի պարգեւավճար է ստացել մրցաշարերից:

35-ամյա շվեյցարացին արդեն ստացել է 100 630 825 դոլար պարգեւավճար: Նախկինում 100 միլիոն դոլարի սահմանագիծը հատել էր միայն սերբ Նովակ Ջոկովիչը, որը ստացել է 107 978 543 դոլար պարգեւավճար, գրում է Tennis.com-ը:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող Ֆեդերերը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ հունվարի 29-ին կմրցի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում