17:10  ,  28 հունվարի, 2017

Ալեքսանդր Սարկիսյանը դուրս մնաց քառորդ եզրափակիչից

ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Սարկիսյանը դուրս է մնացել ամերիկյան Մաուի կղզում անցկացվող թենիսի Hawaii Challenger մրցաշարից։

Քառորդ եզրափակիչում հայկական արմատներով 26-ամյա թենիսիստը 1 ժամում 1:6, 3:6 հաշվով պարտվել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Քեմերոն Նորիին, որը կիսաեզրափակիչում կխաղա ճապոնացի Տարո Դանիելի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ 2 մրցախաղերում Ալեքսանդր Սարկիսյանը հաղթել էր ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնին ու չինացի Ժեն Լիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում