01:53  ,  28 հունվարի, 2017

Անգլիայի Գավաթ. «Լեսթերն» առաջին խաղում չհաղթեց

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում Պրեմյեր լիգայի չեմպիոն «Լեսթեր Սիթին» չկարողացավ հաղթանակ տանել «Դերբի Քաունթիի» նկատմամբ եւ ստիպված կլինի անցկացնել երկրորդ հանդիպումը: Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

Անգլիայի գավաթի խաղարկության մրցակարգով, առաջին խաղում հաղթանակ տարած թիմը դուրս է գալիս հաջորդ փուլ, ոչ ոքի արդյունքի դեպքում նշանակվում է երկրորդ հանդիպում:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Դերբի Քաունթի» - «Լեսթեր Սիթի»՝ 2:2

Դարեն Բենթ, 21, Քրեյգ Բրայսոն, 40 – Դարեն Բենթ, 8, ինքնագոլ, Ուես Մորգան, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում