22:02  ,  27 հունվարի, 2017

Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանն իրավունք նվաճեց մասնակցել ազատ ծրագրին

Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում գրավեց 21-րդ տեղը եւ 24 ուժեղագույնների հետ իրավունք նվաճեց պայքարը շարունակել ազատ ծրագրում, որը հունվարի 28-ին է: Կարճ ծրագրում առաջին տեղը գրավեց իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը:

Կանանց մենասահքի ազատ ծրագրին մասնակցում է Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրում գրավել էր 10-րդ տեղը: Կանանց չեմպիոնը հայտնի կդառնա հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում