10:22  ,  28 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյան vs Լյուկ վան Վելի

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտին մոտեցող Tata Steel Chess  սուպերմրցաշարում հունվարի 28-ին տեղի կունենան նախավերջին՝ 12-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի վերջին տեղում գտնվող հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: Հայ գրոսմայստերն ունի 6.5 միավոր եւ Մագնուս Կարլսենի ու Պավել Էլյանովի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:30-ին:

Tata Steel Chess-2017, 12-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Յի Վեյ (Չինաստան) 

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) 

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Սո՝ 7.5, Վեյ՝ 7, Արոնյան, Կարլսեն, Էլյանով՝ 6.5-ական, Ադհիբան, Կարյակին՝ 6-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 5.5-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4.5-ական, Ռապորտ՝ 4, Վան Վելի՝ 2.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում