10:25  ,  27 հունվարի, 2017

Եվրոպայի առաջնություն. Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգի ելութը

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը հաղթահարել է Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվող գեղասահքի Եվրոպայի առաջնության որակարվորման փուլի արգելքը:

Պարային զույգերի կարճ ծրագրում նրանք 53.00 միավորով գրավել են 16-րդ տեղը եւ իրավունք ստացել հանդես գալ ազատ ծրագրում:

Ավելի վաղ Անաստասիա Գալուստյանը 10-րդ տեղն էր գրավել կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ իրավունք ստացել շարունակել պայքարը ազատ ծրագրում: Տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը պայքարի մեջ կմտնի հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս