20:20  ,  26 հունվարի, 2017

UEFA Futsal Euro. Հայաստան - Գերմանիա՝ 5:3

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Լատվիայի Ելգավա քաղաքում ընթացող մրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիմը 5:3 հաշվով առավելության հասավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ:

Հայաստանի թիմից աչքի ընկան Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը, Գարեգին Մաշումյանը, Սարո Գալստյանը եւ Սարգիս Նասիբյանը:

C խմբում ընդգրկված են նաեւ Էստոնիայի եւ Լատվիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում