16:03  ,  26 հունվարի, 2017

Australian Open. Ֆեդերերը եզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում 35-ամյա շվեյցարացին 5 սեթում դժվարին հաղթանակ տարավ իր հայրենակից Ստեն Վավրինկայի նկատմամբ: Առաջին 2 սեթերում հաղթեց Ֆեդերերը, սակայն հաջորդ 2 սեթերում Վավրինկան հավասարեցրեց հաշիվը: Վերջին սեթում ուժեղ գտնվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթողը՝ 7:5, 6:3, 1:6, 4:6, 6:3: Մրցախաղը տեւեց 3 ժամ 4 րոպե:

Ֆեդերերը 6-րդ անգամ կխաղա Australian Open-ի եզրափակիչում: Բացի այդ, նա 28-րդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչի ուղեգիր:

Մյուս կիսաեզրափակիչում հունվարի 27-ին կանդիպեն Ռաֆայել Նադալը (Իսպանիա) եւ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում