11:33  ,  26 հունվարի, 2017

Ուիլյամս քույրերը կհանդիպեն Australian Open-ի եզրափակիչում

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը:

Կիսաեզրափակիչում Սերենան 50 րոպե տեւած մրցախաղում ընդամենը 3 գեյմ տվեց խորվաթ Միրյանա Լուչիչ-Բարոնիին՝ 6:2, 6:1: Վինուսը 3 սեթում 6:7, 6:2, 6:3 հաշվով ուժեղ գտնվեց ԱՄՆ-ը ներկայացնող Կոկո Վանդեւեգեից:

Australian Open-ի կանանց մենախաղի եզրափակիչը կկայանա հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում