01:53  ,  26 հունվարի, 2017

«Լիվերպուլը» պարտվեց «Սաութհեմփթոնին» եւ դուրս մնաց պայքարից

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին» եւ դուրս մնաց պայքարից: Առաջին խաղում «Սաութհեմփթոնը» հաղթանակ էր տարել նույն հաշվով:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Հալ Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որոնց պատասխան հանդիպումը հունվարի 26-ին է: Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 0:1)

Շեյն Լոնգ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով