21:33  ,  25 հունվարի, 2017

Մոուրինյո. Շատ ծանր կլինի պայքարել չորրորդ տեղի համար, եթե դուրս գանք Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ եզրափակիչ դուրս գալու դեպքում, իր թիմի համար շատ բարդ կլինի Անգլիայի առաջնությունում մտնել ուժեղագույն քառյակ, որը տալիս է Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Եթե մենք հաղթենք «Հալ Սիթիին», ապա կարելի է ասել, որ չենք խաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ, քանի որ կազմակերպիչները եզրափակիչը կնշանակեն մեզ համար ամենաանհարմար օրը: Հետո կսկսվի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆը: Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալու դեպքում, մեզ համար շատ բարդ կլինի պայքարել Պրեմյեր լիգայի քառյակում տեղ զբաղեցնելու համար: Բայց տեսնենք, թե ինչպես կստացվի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է SkySports-ը:

«Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հունվարի 26-ին է: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Լիվերպուլն» ու «Սաութհեմփթոնը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում