20:10  ,  25 հունվարի, 2017

Ուսեյն Բոլթը զրկվեց մեկ օլիմպիական տիտղոսից

Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը զրկվել է 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի 4 անգամ 100 մետր փոխանցումավազքի չեմպիոնական տիտղոսից:

Դոպինգ նմուշների վերստուգման արդյունքում Ջամայկայի հավաքականի անդամ Նեստա Կարտերի արյան մեջ հայտնաբերվել է արգելված մետիլգեկսանամին, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Ջամայկայի հավաքականի արդյունքը զրոյացվել է, Բոլթն ու մյուս աթլետները պետք է վերադարձնեն մեդալները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում