15:30  ,  25 հունվարի, 2017

Australian Open․ Կիսաեզրափակիչի զույգերը

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին իսպանացի Ռաֆայել Նադալը եւ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Քառորդ եզրափակիչում իսպանացին 3 սեթում 6։4, 7։6, 6։4 հաշվով հաղթեց կանադացի Միլոշ Ռաոնիչին, իսկ Դիմիտրովն ուժեղ գտնվեց բելգիացի Դավիդ Գոֆենից՝ 6:3, 6:2, 6:4։

Հիշեցնենք, որ Australian Open-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկելու են շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերը եւ Ստեն Վավրինկան։

Կանանց մրցաշարում կիսաեզրափակիչի զույգերն են՝ Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Միրյանա Լուչիչ-Բարոնի (Խորվաթիա), Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) – Կոկո Վանդեւեգե (ԱՄՆ)։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում