16:08  ,  25 հունվարի, 2017

Ալեքսանդր Սարկիսյանը մեկնարկել է հաղթանակով

ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Սարկիսյանը հաղթանակով է մեկնարկել ամերիկյան Մաուի կղզում անցկացվող թենիսի Hawaii Challenger մրցաշարում։

Առաջին շրջանում հայկական արմատներով 26-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթել է ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնին՝ 5։7, 7։5, 7։5։

1/8 եզրափակիչում Ալեքսանդր Սարկիսյանը կխաղա Անդրե Իլագան (ԱՄՆ) – Ժեն Լի (Չինաստան)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում