11:45  ,  25 հունվարի, 2017

Նիկիտա Մելնիկով. Արթուր Ալեքսանյանն արժանի էր Օլիմպիական խաղերում հաղթելուն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2013թ. չեմպին, 2016թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովը Մոսկվայում օրեր առաջ կայացած «Иван Поддубный-2017» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո խոսել է նաեւ Արթուր Ալեքսանյանի՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր դառնալու մասին:

«Արթուրը հրաշալի ըմբիշ ու հիանալի մրցակից է: Կցանկանայի շնորհավորել նրան. նա արժանի էր այդ հաղթանակին: Ուրախ եմ նրա համար»,- Մելնիկովի խոսքը մեջբերում է Hay Sport-ը:

Հիշեցնենք, որ Նիկիտա Մելնիկովը չմասնակցեց Օլիմպիական խաղերին: Ռիո-2016-ի 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում էր Իսլամ Մագոմեդովը, որը չէր կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում