00:53  ,  25 հունվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. Կոտ դ՝Իվուարի հավաքականը չպաշտպանեց չեմպիոնի տիտղոսը

Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին C խմբում առաջին երկու տեղերը գրաված Կոնգոյի եւ Մարոկկոյի հավաքականները:

Երրորդ տուրում Մարոկկոյի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ Կոտ դ՝Իվուարի հավաքականի նկատմամբ, իսկ Կոնգոյի ֆուտբոլիստները 3:1 հաշվով պարտության մատնեցին Տոգոյի թիմին:

Կոտ դ՝Իվուարի հավաքականը չպաշտպանեց Աֆրիկայի չեմպիոնի տիտղոսը:

Աֆրիկայի Գավաթ, C խումբ, երրորդ տուր

Մարոկկո - Կոտ դ՝Իվուար՝ 1:0

Ռաշիդ Ալիուի, 64

Տոգո - Կոնգո՝ 1:3

Կոջո Լաբա, 69 – Ժունիոր Կաբանանգա, 29, Նդոմբե Մուբելե, 54, Պոլ-Ժոզե Մպոկու, 80

C խումբ. Կոնգո՝ 7 միավոր, Մարոկկո՝ 6, Կոտ դ՝Իվուար՝ 2, Տոգո՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում