00:17  ,  25 հունվարի, 2017

Դատարանը մերժել է «Ռեալին» եւ թույլատրելի համարել Արքայական թիմի խաղացողներին բորենիների հետ համեմատելը

Իսպանիայի գերագույն դատարանը մերժել է Մադրիդի «Ռեալին», որը 6 միլիոն եվրո փոխհատուցում էր պահանջել կատալոնական TV3 հեռուստաալիքից Արքայական թիմի ֆուտբոլիստներին բորենիների հետ համեմատելու համար, հաղորդում է AS-ը:

Գերագույն դատարանը եզրակացրել է, որ տեսանյութը եղել է սադրիչ բնույթի, սակայն չի զանցել թույլատրելիի սահմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում