23:12  ,  24 հունվարի, 2017

Զիդան. Այնպես են մեզ քննադատում, կարծես՝ «Ռեալը» վերջին տեղում է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ զարմանք է արտահայտել թիմի հասցեին հնչող սուր քննադատության վերաբերյալ:

«Զարմանում եմ, երբ լսում եմ բոլոր քննադատությունները: Այնպես են մեզ քննադատում, կարծես՝ վերջին տեղում ենք: Թիմն այժմ լավ ֆիզիկական վիճակում է եւ կշարունակենք համառ աշխատանքը մինչեւ մրցաշրջանի ավարտը: Ոչ մի անհանգստություն չունեմ: Առաջիկա հանդիպումը կլինի քննադատներին պատասխանելու հնարավորություն:

Գիտենք, որ ծանր է լինելու, քանի որ առաջին խաղում պարտվել ենք: Կունենանք առաջին հանդիպման սխալները շտկելու հնարավորություն»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Սելտա» - «Ռեալ» հանդիպումը հունվարի 25-ին է։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում «Ռեալը» պարտվել է 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում