22:46  ,  24 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կկրճատի աստղային եռյակի աշխատավարձը, եթե թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կկրճատի հարձակվողներ Ուեյն Ռունիի, Զլատան Իբրահիմովիչի եւ կիսապաշտպան Պոլ Պոգբայի աշխատավարձը, եթե պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հաղորդում է բրիտանական Express-ը: Սպասվում է, որ ակումբի ղեկավարությունը թիմի աստղերի աշխատավարձը կկրճատի 25 տոկոսով: Պոգբան կզրկվի շաբաթական 84 հազար եվրոյից, Իբրահիմովիչը՝ 64 հազարից:

Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ տեղում է եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից» հետ է 4 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում