22:12  ,  24 հունվարի, 2017

Աղվան Պապիկյանը ծանր վնասվածքից հետո վերսկսել է մարզումները

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Աղվան Պապիկյանը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո եւ մասնակցել է լեհական «Բելխատուվ» թիմի հերթական մարզմանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Երեւանի «Փյունիկի» եւ «Ուլիսի» նախկին կիսապաշտպանը անցած ամռանը ստացել էր աջ ծնկի վնասվածք: 23-ամյա ֆուտբոլիստը տեւական վերականգնողական փուլից հետո վերադարձել է մարզումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում