21:20  ,  24 հունվարի, 2017

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել տեւական դադարից հետո

Անթալիայում մարզումային հավաք անցկացնող մակեդոնական «Վարդարը» ստուգողական խաղում նվազագույն հաշվով պարտվել է ռումինական «Ստյաուային»:

«Վարդարի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը հիվանդության պատճառով տեւական ժամանակ չէր խաղացել:

Երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում