20:56  ,  24 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» հատուկ տրիբունա կբացի հաշմանդամների համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ստեղծել հաշմանդամ երկրպագուների համար նախատեսված հատուկ տրիբունա։ Այդ նպատակով առաջիկայում ակումբային տնային հանդիպումների 2800 բաժանորդագրային տեղեր կտեղափոխվեն այլ հատվածներ, իսկ ազատված տրիբունայում կբացվի 300 սայլակավոր երկրպագուների համար նախատեսված հատված, հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

Աշխատանքները կավարտվեն մինչեւ 2017-2018 թվականների մրցաշրջանի մեկնարկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում