18:49  ,  24 հունվարի, 2017

Յուրգեն Կլոպ. Կօգնեմ Սթիվեն Ջերարդին դառնալ լավագույն մարզիչ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացել է օգնել թիմի նախկին ավագ Սթիվեն Ջերարդին դառնալ մարզիչ։

«Երկար զրույց ենք ունեցել Սթիվիի հետ։ Բոլորը գիտեն, որ նա գերազանց մարդ է։ Ինձ համար կարեւոր էր իմանալ, որ նա ցանկանում է դառնալ մարզիչ, եւ դա հրաշալի է։ Իմ կողմից կարող եմ ասել, որ ես կօգնեմ նրան այդ բարդ ճանապարհին։ Ես պատրաստ եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա դառնա լավագույն մարզիչ»,- Յուրգենի Կլոպի խոսքը մեջբերում է skysports-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին ավագը աշխատանքի է անցել անգլիական ակումբի ակադեմիայում եւ կլինի երիտասարդական թիմերից մեկի մարզիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում