16:40  ,  24 հունվարի, 2017

«Չելսիի» դեմ խաղում գանգոսկրի կոտրվածք ստացած Մեյսոնը բաց կթողնի 6-9 ամիս

«Հալ Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռայան Մեյսոնի վերականգնման համար կպահանջվի 6-9 ամիս, տեղեկացնում է The Guardian-ը:

«Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում 25-ամյա ֆուտբոլիստը ստացել էր գանգոսկրի կոտրվածք, ինչի հետեւանքով վիրահատվել է:

Անգլիացի բժիշկ Մայքլ Գրեյը պատմել է, որ Մեյսոնը սկզբնական շրջանում չի կարող դիտել հեռուստացույց, օգտվել ինտերնետից կամ բջջային հեռախոսից:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղի 12-րդ րոպեին Ռայան Մեյսոնը մրցակցի տուգանային հրապարակում գլխով բախվել էր «Չելսիի» պաշտպան Գերի Կեհիլի գլխին: Կեհիլը բավական արագ էր ուշքի եկել, իսկ Մեյսոնին մոտ 5 րոպե բուժօգնություն էին ցուցաբերում խաղադաշտում, որից նրան դուրս էին բերել պատգարակով եւ թթվածնային դիմակով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս