17:48  ,  24 հունվարի, 2017

«Սեւիլիայի» նախագահ. Թող Ռամոսը խորհուրդներ տա «Ռեալի» նախագահին

«Սեւիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հայտարարությանը: Ավելի վաղ «Սեւիլիայի» նախկին ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Խոսե Կաստրոն այնքան էլ լավ չի պայքարում ակումբի երկրպագուների ոչ մարզական վարքի դեմ:

«Ռամոսը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նա խաղում է «Ռեալում»: Եթե նա ցանկանում է խորհուրդներ տալ, ապա թող դիմի իր ակումբի նախագահին: «Սեւիլիան» ագրեսիվ ֆանատների դեմ պայքարում է ավելի շատ, քան դուք մտածում եք: Չնայած՝ որոշ հարցեր դեռ պետք է կարգավորվեն»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ վերջերս «Սեւիլիայի» ֆանատները «Ռեալի» դեմ 2 տնային խաղերում անպատվել էին Ռամոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում