14:47  ,  24 հունվարի, 2017

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Լատվիա

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիայի Ելգավա քաղաք, որտեղ հունվարի 26-29-ը կկայանան 2018թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները: Հայկական թիմի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:  

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Լատվիա է մեկնել հետեւյալ կազմով 

Դարպասապահներ

 Էռնեստ Ակոպով, «ՎՏԲ-Բանկ», Վրաստան

Հակոբ Լոբասյան, «Չարբախ»

Ֆուտզալիստներ

Սարո Գալստյան, «Լեո»

Արմեն Բաբայան, «Չարբախ»

Գարեգին Մաշումյան, «Չարբախ»

Սարո Մարդանյան, «Լեո»

Դավիթ Սուջյան, «Չարբախ»

Սարգիս Նասիբյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, ՎՊՀ

Հակոբ Ուզունյան, ՀՊՏՀ

Տիգրան Վարդանյան, «Լեո»

Սարգիս Մարգարյան, «Դինամո-ԲՆՏՈՒ», Բելառուս

Անդրանիկ Կարապետյան, «ՀՄԸՄ Բուրջ Համուդ», Լիբանան

Էդգար Կիրակոսյան, «Հոմենեթմեն, Բեյրութ», Լիբանան

Ազգային թիմին կարող է միանալ նաեւ Լիբանանում հանդես եկող դարպասապահ Սարգիս Ասկաջյանը, որն առայժմ չի մեկնել հավաքականի հետ փաստաթղթային խնդիրների պատճառով, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում