14:15  ,  24 հունվարի, 2017

Վրաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները բաժանվել են մարտական ոչ ոքիով

Ўзбекистон 2-2 Грузия. Голлар.

A video posted by Uzbekistan Football Federation (@uzbekistanff) on

Ֆուտբոլի Վրաստանի եւ Ուզբեկստանի հավաքականներն ընկերական խաղ են անցկացրել ԱՄԷ-ում: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Ուզբեկներից դուբլի հեղինակ է դարձել «Բունյոդկորի» հարձակվող Էլդոր Շամուրադովը, իսկ վրացիներից աչքի են ընկել Թեյմուրազ Շոնին ու Սաբա Լոբժանիձեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում ընկերական խաղ պետք է անցկացներ Ուզբեկստանի թիմի դեմ, սակայն ՀՖՖ-ն ահաբեկչության վտանգի պատճառով հրաժարվել էր հանդիպումից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում