13:59  ,  24 հունվարի, 2017

Australian Open. Վավրինկան ու Ֆեդերերը կազմեցին կիսաեզրափակիչի առաջին զույգը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում 35-ամյա շվեյցարացին 3 սեթում հաղթեց Գերմանիան ներկայացնող Միշա Զվերեւին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին: 1 ժամ 32 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:1, 7:5, 6:2 հաշիվը:

Եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի իր հայրենակից Ստեն Վավրինկայի հետ, որը 7:6, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային: 

Australian Open-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա) եւ Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Դավիդ Գոֆեն (Բելգիա): Այդ դիմակայությունները կկայանան հունվարի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում