13:35  ,  24 հունվարի, 2017

Ռուդ Գուլիտը Մարադոնային համարում ավելի ուժեղ ֆուտբոլիստ, քան Մեսիին

Հոլանդիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը պատմել է, թե ինչու է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային համարում ավելի ուժեղ խաղացող, քան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

«Մարադոնան ոչ միայն մեծագույն ֆուտբոլիստ էր, այլ նաեւ առաջատար: Նա գիտեր, թե ինչպես հասնել հաղթանակի ինքնուրույն, ինչը նա արեց աշխարհի 1986թ. առաջնությունում: Մեսին նույնպես մեծագույն խաղացող է, սակայն նա շատ է պաշտպանված մրցավարների, մամուլի եւ կանոնների կողմից: Մեսիի խաղը սահմանափակվում է դրիբլինգով, իսկ Մարադոնան պետք զգույշ լիներ, քանի որ մրցակիցները ցանկանում էին կոտրել նրա ոտքերը»,- Գուլիտի խոսքը մեջբերում է Tribal Football-ը:

Հիշեցնենք, որ կարիերան ավարտելուց հետո Ռուդ Գուլիտը սկսել էր մարզչական գործունեություն, սակայն 2011-ից հետո չի մարզում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում