12:15  ,  24 հունվարի, 2017

Ռուս վոլեյբոլիստները կարող են զրկվել Լոնդոն-2012-ի ոսկե մեդալից

Վոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը դոպինգի պատճառով կարող է զրկվել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից: Այս մասին հայտնել է Բրազիլիայի հավաքականի նախկին վոլեյբոլիստ Ժիբան, որն այժմ ղեկավար պաշտոն է զբաղեցնում է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայում, գրում է O Globo-ն:

Ժիբայի խոսքով՝ Լոնդոն-2012-ին մասնակցած 7 վոլեյբոլիստների դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում