10:35  ,  24 հունվարի, 2017

Իսպանիայի թագուհին մրցանակ է հանձնել Ինյեստային (ֆոտո)

«Բարսելոնայի» եւ Իսպանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Սոֆիա թագուհու անվան մրցանակ է ստացել սպորտում ունեցած մեծ ավանդի եւ 2015-ին արդար խաղի համար, հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը:

32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է անձամբ թագուհին: Արարողությունը տեղի է ունեցել Մադրիդում գտնվող Էլ-Պարդո պալատում:

Այն, որ Ինյեստան արժանացել է այս մրցանակին, հայտնի էր դարձել նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն նա միայն հիմա է ստանում այն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում