09:58  ,  24 հունվարի, 2017

«Բարսելոնայի» սանը տեղափոխվել է «Միլան»

Իտալական «Միլանը» վարձակալել է անգլիական «Էվերտոնի» իսպանացի կիսապաշտպան Ժերար Դելոֆեուին, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: 22-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղի, որոնցից չորսը սկսել է մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում