00:10  ,  24 հունվարի, 2017

Հայտնի են Մարսելոյի եւ Մոդրիչի ապաքինման ժամկետները

Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյի եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապաքինման ժամկետները: Նրանք վնասվածքներ են ստացել «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: 2:1 հաշվով հաղթել էր Արքայական ակումբը: Երկու ֆուտբոլիստներն էլ ստացել են մկանային վնասվածքներ:

Marca-ի տվյալներով, Մարսելոն խաղադաշտ կվերադառնալ մեկ ամիս հետո: Լուկա Մոդրիչի վերադարձը սպասվում է 10 օր անց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով