20:44  ,  23 հունվարի, 2017

Գեւորգ Ղազարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մարիտիմուի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի վիճակագրությունը Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Պորտուգալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:

Ղազարյանի 33 փոխանցումներից 90.9 տոկոսը հասել է նպատակին: 28-ամյա ֆուտբոլիստը 2 անգամ խլել է գնդակը, 2 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Ղազարյանը կանոնները խախտել է 6 անգամ, նրա դեմ խախտել են 1 անգամ:

Ղազարյանը ստացել է 7.14 գնահատականը: «Մարիտիմուի» կազմում լավագույնը եղել է բրազիլացի պաշտպան Ռաուլ Սիլվան՝ 7.72:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2: Ամբողջ հանդիպումն անցկացրած Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում