19:43  ,  23 հունվարի, 2017

Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ

Մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող գերմանական «Շտայնբախը» ստուգողական հանդիպում է անցկացրել Դյուսելդորֆի «Ֆորտունա-2»-ի հետ եւ պարտվել է 1:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացել է «Շտայնբախի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, որն անցկացրել է առաջին խաղակեսը:

Հայաստանի հավաքականի թեկնածու 23-ամյա հարձակվողը Գերմանիայի չորրորդ լիգայի ընթացիկ առաջնության 20 հանդիպումներում արդեն խփել է 14 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում