18:42  ,  23 հունվարի, 2017

Արթուր Սարկիսովը՝ նոր թիմում առաջին տպավորությունների մասին

Սարանսկի «Մորդովիայից» «Ենիսեյ» տեղափոխված Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը Կրասնոյարսկի ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է նոր թիմում ստացած առաջին տպավորությունների մասին:

«Բոլորը բարեկամաբար են տրամադրված, լավ եմ մտել կոլեկտիվ: Տղաների հետ ծանոթ եմ: Ամեն ինչ հավանում եմ այստեղ եւ գոհ եմ տեղափոխությունիցս: Միշտ բարդ է եղել «Ենիսեյի» դեմ խաղալը, հատկապես, անցած տարի: Ուժեղ թիմ է, որը ցուցադրում է հետաքրքիր ֆուտբոլ: Շատ եմ ցանկանում օգնել թիմին»,- նշել է Սարկիսովը:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնության 20 խաղում 30-ամյա ֆուտբոլիստը «Մորդովիայի» հետ խփել է 5 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում