18:10  ,  23 հունվարի, 2017

Գաել Անդոնյանը մոտ է Հունաստան տեղափոխվելուն

Ֆրանսիական «Մարսելի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանին ձեռք բերելու ցանկություն ունի Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Վերիան», հաղորդում է sport24.gr-ն: Բանակցությունները մոտ են հաջող ավարտին: Հունական ակումբը ցանկանում է վարձակալել 21-ամյա ֆուտբոլիստին:

Ընթացիկ մրցաշրջանում Անդոնյանը «Մարսելի» գլխավոր թիմում ոչ մի հանդիպում չի անցկացրել եւ հանդես է գալիս երկրորդ թիմում: Հունաստանի առաջնության 16 խաղից հետո «Վերիան» 13 միավորով 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում